Ներառական կրթությամբ դեպի ներառական հասարակություն

Սովորելով միասին մենք սովորում ենք ապրել միասին

Ոչինչ մեզ համար առանց մեր մասնակցության

Կրթություն բոլորի համար

մենք

20 տարի դեպի ներառում

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը առաջնորդվում է հաշմանդամության սոցիալական մոդելի սկզբունքներով, կենտրոնացած է հաշմանդամության խոչընդոտները վերացնելով և հավատում է հաշմանդամություն ունեցող երեխաների ու նրանց ծնողների լիարժեք կարողություններին և պոտենցյալին: Կազմակերպությունը ստեղծվել է 1996 թվականին` օգնելու հաշմանդամութուն ունեցող երեխաներին ու երիտասարդներին և նրանց ծնողներին` հաղթահարելու իրենց մեկուսացվածությունը և բոլորի հետ հավասար մասնակցելու հասարակական կյանքին: Մեր առաքելությունն է պաշտպանել հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների, նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը և նպաստել նրանց սոցիալական ներառմանը Հայաստանի Հանրապետությունում: Այս ներառմանը աջակցում են տարրական կրթություն ստանալու, համայնքային ծառայությունների և ինքնուրույն ապրելու հավասար հնարավորությունների գաղափարների քարոզումը:

Ավելին

նորություններ