Մրցանակներ

Իր գործունեության ընթացքում «Հույսի կամուրջ»-ը արժանացել է տեղական և միջազգային ճանաչումների՝ ոլորտում ունեցած մեծ ներդրման համար:
Այսօր «Հույսի կամուրջ»-ին ճանաչում են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: 2014 թվականին, հաշմանդամություն ունեցող անձանց որակյալ կրթությանը նպաստելու համար «Հույսի կամուրջ»-ը արժանացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային մրցանակին, իսկ 2016 թվականին «Հույսի կամուրջ»-ի «Դեպի կրթություն բոլորի համար. ներառական կրթություն» ռազմավարական ծրագիրը արժանացավ Zero Project միջազգային մրցանակին, որպես ընդօրինակելի մոդել աշխարհի շատ երկրների համար: