Ամփոփվեց «Իմ մասին» ստեղծագործական մրցույթը

Jun 1, 2017 by: Yerevan

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան` հունիսի 1-ին ընդառաջ ամփոփվեց «Իմ մասին» ստեղծագործական աշխատանքների մրցույթը:

Speaking of Myself_ Creative works contest_winners

Հույսի կամուրջ հասարակական կազմակերպության «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի հայտարարած մրցույթին ավելի քան 70 աշակերտ մասնակցեց: «Եթե հրաշք լիներ», «Երբ մարդիկ հավասար են», «Իմ երազանքների քաղաքը/գյուղը» և «Աշխարհի գույները» խորագրերը Հույսի կամուրջ էին բերել Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի աշակերտներին:

Լավագույն տասնյակը խրախուսական մրցանակներով ու պատվոգրերով հեռացավ «Արևածաղկի» խմբագրությունից:

Հհաղթող եռյակը` Ալավերդյան Լիաննան, Սուլյան Սևակը և Հակոբյան Էլենը պարգևատրվեցին Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը» գրքով:

Մրցույթն իրականացվել է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամների կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ:

Ծրագիրը Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն: Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ, Վրաստանում ծրագրի համակարգող`«Յունիոն Բերիլլուս» ՀԿ, գործընկերներ` «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ներ: