Ամփոփվեց «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ-ների ամենամյա 14-րդ մրցույթը

Dec 10, 2016

ZLM mrcuyt 2016

Այսօր «Ռոյալ թուլիփ գրանդ հոթել Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների կողմից նախաձեռնած «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ-ների ամենամյա 14-րդ մրցույթի մրցանակաբաշխությունը:

Մրցույթին ներկայացվել են հաշմանդամության հիմնախնդիրը լուսաբանող 2015 թ. նոյեմբերի 20-ից 2016 թ. նոյեմբերի 21-ը հրապարակված 29 լրագրողական աշխատանք: Աշխատանքները գնահատվել են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից՝ ըստ սահմանված չափանիշների, որոնք հաշվի են առնում նյութերի լրագրողական արժեքը, հաշմանդամության թեմայի լուսաբանման լեզվի և էթիկայի կանոնների պահպանումը, կարծրատիպերը կոտրելու հավանականությունը:

Միջոցառման ընթացքում հայտնի դարձան լավագույնը ճանաչված հրապարակումները.

«Ռադիո և մուլտիմեդիա» անվանակարգում խրախուսական մրցանակ շնորհվեց Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող Կուշանե Չոբանյանին «Ճանաչիր ինձ» նյութի համար:

«Տպագիր և/կամ Էլ. մամուլ» անվանակարգում մրցանակ է տրվել «Հետք» լրատվական կայքի լրագրող Գայանե Սարգսյանը «Ներառական և հատուկ դպրոցների արանքում» հոդվածի համար:

«Հեռուստատեսություն» անվանակարգում

  • 2-րդ մրցանակը ստացավ «Շողակաթ» հեռուստաընկերության լրագրող Մարինե Քոչարյանը «Ինչը փոխեց իմ կյանքը» տեսանյութի համար:
  • «Հույսի կամուրջ» ՀԿ 20-ամյակի գլխավոր մրցանակին արժանացավ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անժելա Ֆրանգյանը «Ճանապարհ» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի համար:

(ENG) Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua. Ut enim ad minim veniam, quis no strud exercitation t. Duis aute irure dolor in reprehenderit in voluptate velit esse cillum dolore eu fugiat nulla pariatur. Excepteur sint occaecat cupidatat non proident, sunt in culpa qui officia deserunt mollit anim id.