ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Ներառական կրթություն» թեմայով հանրակրթական դպրոցների ուսուցիչներ վերապատրաստողների մրցույթի

Jul 23, 2019

«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագիր

FESCCA “Family Environment and Services in Communities for Children of Armenia” project

 

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 «Ներառական կրթություն» թեմայով հանրակրթական դպրոցների ուսուցիչներ վերապատրաստողների մրցույթի

«Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակում իրականացնելու է ներառական կրթության թեմաներով ուսուցիչների վերապատրաստում՝ ՀՀ Շիրակի մարզում: Վերապատրաստումները կազմակերպվելու են նշված մարզի բոլոր հանրակրթական դպրոցներից ընտրված ուսուցիչների համար, ովքեր, վերապատրաստման դասընթացը (ToT) հաջողությամբ ավարտելուց հետո, պետք է իրականացնեն նշված դասընթացները իրենց դպրոցների ուսուցիչների համար: Այդ նպատակով հայտարարվում է վերապատրաստողների մրցույթ՝ ներառական կրթության հետևյալ թեմաներով վերապատրաստումներ իրականացնելու համար.
  1. Մարդու իրավունքի վրա հիմնված մոտեցումներ և սոցիալական ներառում,
  2. Ներառական կրթությունը, որպես մարդու իրավունք, օրենք և քաղաքականություն,
  3. Սովորողի դիտարկում, ուսումնառության ունակությունների բացահայտում,
  4. Ուսուցանող և ամփոփիչ գնահատում,
  5. «Անհատական ուսուցման պլան» (ԱՈՒՊ),
  6. Ուսուցման մեթոդներ և դասի պլանավորում:
  Վերապատրաստողի հիմնական պարտականությունները.
  • պատշաճ կերպով սույն թվականի օգոստոս ամսին ՀՀ Շիրակի մարզի բոլոր հանրակրթական դպրոցներից ընտրված ուսուցիչների համար իրականացնել դասընթացներ (յուրաքանչյուր խմբում՝ 30 ժամ),
  • պատրաստ լինել նմանատիպ դասընթացներ իրականացնելու նաև հաջորդող տարիների ընթացքում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում,
  • հասանելի լինել վերապատրաստված ուսուցիչների համար, նրանց ուղղորդելու, մենթորություն իրականացնելու համար,
  • մասնակցել վերապատրաստումների կազմակերպման և, ավարտից հետո, արդյունքների ամփոփման հետ կապված հանդիպում-քննարկումներին:
Ծրագրի շրջանակում աշխատանքը վերապատրաստողները կարող են համատեղել հիմնական աշխատանքի հետ: Թեկնածուներին ներկայացվող պահանջները.
  • բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • նշված թեմայով վերապատրաստում իրականացնելու փորձ,
  • ուսուցիչների համար դասընթացներ և վերապատրաստումներ պլանավորելու և վարելու փորձառություն,
  • մարզերում վերապատրաստում իրականացնելու հասանելիություն և ճկունություն,
  • հաղորդակցման զարգացած հմտություններ,
  • թիմում աշխատելու կարողություն,
  • կազմակերպչական, արագ կողմնորոշվելու հմտություններ և նախաձեռնողականություն,
  • համակարգչային գիտելիք և հմտություն:
Վերապատրաստողների թիվը սահմանափակ է: Լավագույնները կընտրվեն հայտադիմումի (hավելված 1), իսկ անհրաժեշտության դեպքում նաև հարցազրույզի արդյունքների հիման վրա: Հայտադիմումը կցված է: Մարզում վերապատրաստումներն իրականացնելու ժամանակ մրցույթը հաղթած վերապատրաստողների տրանսպորտի, գիշերակացի և սննդի ծախսերը հոգում է «Հույսի կամուրջը»: Մրցույթը հաղթած թեկնածուի հետ կկնքվի պայմանագիր, որի համաձայն նա, գործարքային սկզբունքով, կվարձատրվի իրականացրած դասընթացների համար: Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք մինչև սույն թվականիօգոստոսի 1-ը ներառյալ ուղարկել լրացված հայտադիմումը huysikamurj@gmail.comև/կամbridgeofhopearmenia@gmail.comէլ. հասցեներին՝ նամակին կցելով նաև ինքնակենսագրությունը (CV):

Հարցերի դեպքում գրել info@bridgeofhope.am էլ. հասցեին կամ զանգահարել (010) 56 01 43, հեռախոսահամարով: