ՀՀ Երախտագիտության մեդալ երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար

May 28, 2017

The President of Bridge of Hope with Serj Sargsyan

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանին պարգևատրել է պետական բարձրագույն պարգևով՝ ՀՀ Երախտագիտության մեդալով, սոցիալական և հասարակական գործունեության, ոլորտում ունեցած մեծ անձնական ավանդի , բազմամյա նվիրական և արդյունավետ աշխատանքի համար:

Գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի, սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենասիրության, անմնացորդ նվիրումի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Հանրապետության Նախագահը մի խումբ անձանց պարգևատրել է պետական բարձրագույն պարգևներով, շնորհել նաև պատվավոր կոչումներ:

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել նախագահի նստավայրում:

Նախագահ Սարգսյանի շնորհավորական խոսքը պարգևատրման արարողության ժամանակ կարող եք կարդալ այստեղ:

Կազմակերպությունը՝ ի դեմս հիմնադիր-նախագահ Սուսաննա Թադևոսյանի, իր գործունեության 20 տարվա ընթացքում, ոլորտում ունեցած ավանդի համար, արժանացել է մի շարք պետական և միջազգային մրցանակների: Ավելին՝ http://bridgeofhope.am/hy/awards/

Նյութում օգտագործված են լուսանկարներ president.am պաշտոնական կայքից: