Jul 23, 2019

«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագիր

FESCCA “Family Environment and Services in Communities for Children of Armenia” project

 

 ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը հրավիրում է հյուրանոցային ծառայության ձեռք բերման բաց մրցույթ: Գնումն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակում:  Ծառայությունների բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև գնումների առանձնահատուկ պայմանները նշված են Հավելված 1-ում և մրցույթի հայտարարությունում ստորև։ Հրավերին մասնակցելու համար լրացրեք կից գնառաջարկը և ուղարկեք «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության գրասենյակ՝ մինչև ս.թ. օգոստոսի 02-ը ժամը 18:00-ն:  

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՓԱԹԵԹ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

  Ամսաթիվ` 23.07.2019թ.  
  1. Դուք հրավիրվում եք մասնակցելու սույն մրցույթին՝ ներկայացնելով Գնառաջարկ նախահաշվի ձևով.
  2. Ծառայությունների բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 1-ում։ «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը սույն գնումն իրականացնում էԵվրամիության և «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից ֆինանսավորված «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար»ծրագրիշրջանակում:
3.Ձեր գնառաջարկը պետք է ներկայացվի  առանձին փակ և կնքվածծրարով, որի վրա պետք է հստակ նշված լինի` կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամար(ներ)ը և էլ-փոստը: Գնառաջարկի փաթեթը պետք է ներառի հետևյալը.
  • Տիտղոսաթերթ (Հավելված 2)՝Կազմակերպության վավերապայմաններով,
  • Գնառաջարկ (Հավելված 3),
4.Մատակարարի ընտրությունն իրականացվում է՝հիմք ընդունելով ծառայության բնութագրում նշվածչափանիշներին համապատասխանելիությունը, տրամադրվողգինը, մատակարման ժամկետները և այլն: 5.Այն գնառաջարկները, որոնք Ծառայությունների բնութագրում նշված պարամետրերից ցածր պարամետրեր կառաջարկեն, կարողեն մերժվել` որպես տեխնիկական պայմաններին չհամապատասխանող։
  1. Ձեր գնառաջարկի փաթեթը պետք է առձեռն ներկայացնել հետևյալ հասցեով. «Հույսի կամուրջ» ՀԿ, ք. Երևան 0009, Կորյունի 19ա, մինչև սույն թվականի հուլիսի 31-ը, ժ. 18:00:
Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել (010) 5601 43 հեռախոսահամարին կամ գրելhuysikamurj@gmail.com և/կամ bridgeofhopearmenia@gmail.com  էլ. Հասցեներին:   7.Ծառայությունների կատարման այլ պայմաններ.
  • Գները սահմանելիս պետք է հաշվի առնել այն պայմանը, որ նախաճաշը ներառված է 1 գիշերվա առժեքի մեջ,
  • Գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով։
  • Գները պետք է լինեն ամրագրված և ենթակա չեն որևէ փոփոխման Պայմանագրի իրականացման ընթացքում;
  • Ծառայությունների/աշխատանքների համար վճարումները իրականացվում են ծառայությունների ձեռք բերումից հետո՝մատակարարի բանկային հաշվինփ ոխանցման եղանակով: Մատակարարի պահանջով կարող է կատարվել կանխավճար, բայց ոչ ավելի, քան ծառայությունների ձեռք բերման գումարի 50 տոկոսը՝ համապատասխան կանխավճարային հաշվի հիման վրա:

Հարցերի դեպքում գրել info@bridgeofhope.am էլ. հասցեին կամ զանգահարել (010) 56 01 43, հեռախոսահամարով: