Հայտարարություն. Մշտադիտարկողների մրցույթ

Sep 10, 2019

«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագիր

FESCCA “Family Environment and Services in Communities for Children of Armenia” project

 

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզում հանրակրթական դպրոցներում «Ներառական կրթություն» թեմայով վերապատրաստումից հետո  մշտադիտարկում, խորհրդատվություն և աջակցություն տրամադրողների մրցույթի

      «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակում իրականացրել է ներառական կրթության թեմաներով ուսուցիչների վերապատրաստում՝ ՀՀ Շիրակի մարզի հանրակրթական դպրոցներից ընտրված ուսուցիչների համար, ովքեր, վերապատրաստման դասընթացը (ToT) հաջողությամբ ավարտելուց հետո, սկսել են իրականացնել նշված դասընթացները իրենց դպրոցների ուսուցիչների համար:   Այդ նպատակով հայտարարվում է հանրակրթական դպրոցներում մշտադիտարկում, խորհրդատվություն և աջակցություն տրամադրողների մրցույթ՝ Շիրակի մարզում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրմանն ու դպրոցներում  Ներառական կրթության  արդյունավետ իրականացմանն աջակցելու նպատակով:   Մշտադիտարկում և խորհրդատվություն տրամադրողի հիմնական պարտականությունները.
  • պատշաճ կերպով սույն թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի, Աշոցքի, Ամասիայի, Արթիկի և Մարալիկի տարաշաշրջանների հանրակրթական դպրոցների ուսուցիչներին փոխանցել իր փորձը, տեսական և գործնական գիտելիքներն ու հմտությունները, խթանել նրանց մասնագիտական զարգացումը,
  • Նպաստել դպրոցների ուսուցչական համակազմի ինքնազարգացման և ինքնուսուցման ակտիվացմանը,
  • պատրաստ լինել նմանատիպ ծառայություններ մատուցել նաև հաջորդող տարիների ընթացքում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում,
  • հասանելի լինել ուսուցիչներին, ում տրամադրել եք խորհրդատվություն և ուղղորդել նրանց,
  • ծառայությունների մատուցման ավարտից հետո ներկայացնել նկարագրական հաշվետվություն և մասնակցել արդյունքների ամփոփման հետ կապված հանդիպում-քննարկումներին:
Ծրագրի շրջանակում ընտրված մասնագետները աշխատանքը կարող են համատեղել հիմնական աշխատանքի հետ: Թեկնածուներին ներկայացվող պահանջները.
  • բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Ներառական կրթության թեմայով վերապատրաստում և խորհրդատվություն տրամադրելու փորձ,
  • Դասալսումների, դիտարկումների, խորհրդատվությունների տրամադրման փորձառություն,
  • մարզերում մշտադիտարկում և խորհրդատվություն տրամադրելու հասանելիություն և ճկունություն,
  • հաղորդակցման զարգացած հմտություններ,
  • թիմում աշխատելու կարողություն,
  • կազմակերպչական, արագ կողմնորոշվելու հմտություններ և նախաձեռնողականություն,
  • համակարգչային գիտելիք և հմտություն:
Տեղերը սահմանափակ են: Լավագույնները կընտրվեն հայտադիմումի (hավելված 1), իսկ անհրաժեշտության դեպքում նաև հարցազրույզի արդյունքների հիման վրա: Հայտադիմումը կցված է: Մարզում մրցույթը հաղթած մասնագետների տրանսպորտի  ծախսերը հոգում է «Հույսի կամուրջը»: Մրցույթը հաղթած թեկնածուի հետ կկնքվի պայմանագիր, որի համաձայն նա, գործարքային սկզբունքով, կվարձատրվի իրականացրած ծառայությունների համար: Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք մինչև սույն թվականիսեպտեմբերի 25-ը ներառյալ,  ուղարկել լրացված հայտադիմումը huysikamurj@gmail.com և/կամ bridgeofhopearmenia@gmail.com էլ. հասցեներին՝ նամակին կցելով նաև ինքնակենսագրությունը (CV) և լրացված հայտադիմումը՝ հավելված 1: Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել (010) 56 01 43 հեռախոսահամարին: Հավելված 1