ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶԼՄ 17-րդ ՄՐՑՈՒՅԹ

Sep 12, 2019

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման (հեռուստատեսություն, տպագիր և/կամ էլեկտրոնային մամուլ, ռադիո անվանակարգեր) ամենամյա ԶԼՄ-ների 17-րդ մրցույթը: Մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է: Մրցույթին կարող են ներկայացվել 2019թ. փետրվարի 20-ից մինչև 2019թ. նոյեմբերի 10-ը հրապարակված նյութերը: Սահմանված է`

  • հատուկ մրցանակ,
  • 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակ բոլոր անվանակարգերում,
  • մրցանակ` «Կովկասյան ցանց երեխաների համար» նախաձեռնության կողմից
  • մրցանակ` «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ-ի կողմից
Մրցանակները տրվում են ոչ թե լրատվամիջոցին, այլ լրագրողին: Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել ընդամենը 1 աշխատանք: Մրցույթին չեն կարող մասնակցություն ունենալ նախորդ տարիների հատուկ և 1-ին տեղի մրցանակին արժանացած լրագրողները: Խրախուսվում է անդրադարձը կամ հղումը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային (ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2010թ. Հոկտեմբերի 22-ին): Մրցույթին մասնակցելու համար կարող եք լրացնել մասնակցության հայտը ներառելով նյութի հղումը, մինչև 2019թ. նոյեմբերի 25-ը ժամը 17:00-ն ներառյալ: Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2019 թ. դեկտեմբերին:

LՀարցերի դեպքում գրել info@bridgeofhope.am կամ huysikamurj@gmail.com էլ. հասցեներին կամ զանգահարել (010) 56 01 43, հեռախոսահամարով: