«ՆԱՅԵՔ ԱՇԽԱՐՀԻՆ ՄԵՐ ԱՉՔԵՐՈՎ» ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Jun 1, 2012

2012 թվականի Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր «Նայեք աշխարհին մեր աչքերով» լուսանկարների ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկայացվեցին հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների կողմից արված լուսանկարները, որոնք պատմում էին իրենց ընկերների, դպրոցի, շրջապատող աշխարհի մասին:

Սա ևս մեկ հնարավորություն էր աշխարհին նայել երեխաների աչքերով: