Տարածաշրջանային ամառային ճամբար 2017

Jul 7, 2017

Regional Summer Camp 2017

Հուլիսի 1-ից 7-ը «Իմ մասին» ծրագրի շրջանակում Վրաստանի Քոբուլեթի ծովափնյա քաղաքում տեղի ունեցավ տարածաշրջանային ամառային ճամբար, որին մասնակցում էր Կովկասյան ցանց երեխաների համար նախաձեռնության անդամ կազմակերպությունների ավելի քան 80 շահառու երեխա:

«Նեպտունի», «Մշակութային փոխանակման», «Երկրի», «Գիտելիքի», «Հանդուրժողականության» և «Հույսի» խորագրերը կրող օրերի ընթացքում երեխաները ձեռք բերեցին գիտելիքներ լրագրության, սոցիալական մեդիաների, մուլտֆիլմերի պատրաստման, հոգեբանության, երեխաների իրավունքների ոլորտներում:

Օրերը հագեցած էին նաև ժամանցով: Մասնակից երկրները  (Հայաստանը, Վրաստանը, ՌԴ Հյուսիսային Կովկասի (Չեչնիա, Հյուսիսային Օսիա, Ինգուշիա)) հնարավորություն ունեցան ազգային երաժշտության, երգերի, պարերի միջոցով ներկայացնելու իրենց մշակույթը, համախմբվելու թիմային խաղերում, սովորեցնելու իրենց լեզուն: Երեխաներն այցելեցին դելֆինարիում, զբոսնեցին Բաթումիի տեսարժան վայրերով, իսկ երեկոներից մեկն անցկացրեցին Ցիցինատելա ատրակցիոնների այգում:

 

«Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագիրն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Ծրագիրը Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն: Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ, Վրաստանում ծրագրի համակարգող`«Յունիոն Բերիլլուս» ՀԿ, գործընկերներ` «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ներ: