«Անձնազոհ սեր». ներառական թատերախմբի պրեմիերան

Dec 10, 2019

Դեկտեմբերի 9-ին` Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում «Հույսի կամուրջ» ՀԿ ներառական թատերախումբը ներկայացրեց «Անձնազոհ սեր» ներկայացման պրեմիերան: Ներկայացումը բեմադրվել է իտալացի  դրամատուրգ Կառլո Գոցցիի «Ագռավը» պիեսի հիման վրա: Մեր փոքրիկ դերասանները Երևանի տարբեր հանրակրթական դպրոցներում սովորող երեխաներն են, որոնցից շատերը առաջին անգամ էին բեմում: Հանդիսատեսի շարքում էին` մի շարք պաշտոնատար անձիք, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, աշակերտներ, ծնողներ և երեխաներ: