Ամառային ճամբար «Ապրել միասին, սովորել միասին»

Aug 30, 2019

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը «Ապրել միասին, սովորել միասին» ծրագրի շրջանակներում ս.թ. հուլիսի 23-ից իրականացրել է երեքշաբաթյա ամառային ճամբար մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար: Ծրագրին մասնակցել են Երևանի թիվ 6 հատուկ (օժանդակ) դպրոցի, Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների թիվ 8 հատուկ կրթահամալիրի և Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխանեևի թիվ 2 հատուկ (օժանդակ) դպրոցի 1-5րդ դասարանի աշակերտները.  Ընդհանուև առմամբ մոտ 60 աշակերտ:  Ծրագրի հիմնական նպատական էր ինտեգրել երեխաներին հասկարակությունում, ինչպես նաև իրականացնել ճանաչողական և հաղորդակցության հմտույթունների զարգացում:  Ամառային ճամբարի շրջանակում կազմակերպվել են այցելություններ Երևանի կենդանաբանական այգի, Երևանի բուսաբանական այգի, Երևանի 2800 ամյակի շատրվանների այգի և էքսկուրսիա անգլիական այգու տարածքում, Առյուծ արքան ֆիլմի կինոդիտում Մոսկվա կինոթատրոնում:  Խմբավարների և կազմակերպության կամավորների հետ միասին անցկացվել են նաև հաղորդակցման հմտությունները զարգացնող խաղեր և վարժություններ: