Հայտնի են «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ-ների 15-րդ մրցույթի արդյունքները

Dec 8, 2017

Equal Opportunities Media Contest 2017

Դեկտեմբերի  8-ին «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների կողմից նախաձեռնած «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ-ների ամենամյա 15-րդ մրցույթի մրցանակաբաշխությունը: Այս տարի մրցույթին ներկայացվել էր 31 լրագրողական աշխատանք (հրապարակված 2016 թ. նոյեմբերի 20-ից 2017 թ. նոյեմբերի 21-ը), ի թիվս որոնց` 9 տպագիր և էլեկտրոնային հոդված, 16 տեսանյութ, 3 ռադիոնյութ և 3 նյութ մուլտիմեդիա անվանակարգերի համար: Մրցանակակիր նյութերի ընտրությունը կատարվել է պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատման արդյունքում՝ հաշվի առնելով նյութի լրագրողական արժեքը, յուրօրինակությունը, նկարահանման էթիկան, հաշմանդամության թեմայի լուսաբանման, լեզվի և էթիկայի կանոնների պահպանումը, կարծրատիպերը կոտրելու հավանականությունը և այլ չափանիշներ:

Միջոցառման ընթացքում հայտնի դարձան լավագույնը ճանաչված հրապարակումները.

«Հեռուստատեսություն» անվանակարգում՝

«Տպագիր և/կամ Էլ. մամուլ» անվանակարգ՝

«Ռադիո» անվանակարգում առանձնացվեց միայն 2-րդ մրցանակին արժանացած լրագրողական աշխատանք, որը ստացավ «Հայաստանի Հանրային Ռադիո»-ի լրագրող Կուշանե Չոբանյանը «Տեսնող ֆեյսբուք» ռադիոնյութի համար:

«Մուլտիմեդիա» անվանակարգ՝

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շնորհագիր տրվեց «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների հաճախակի անդրադառնալու և հավասար հնարավորությունների գաղափարի տարածմանը հետամուտ լինելու համար:

Լուսանկարները «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության. www.disabilityinfo.am