«Ներառումը և արդարությունը կրթության մեջ» միջազգային ֆորում

Sep 14, 2019

«Հույսի կամուրջ» ՀԿ հիմնադիր և նախագահ Սուսաննա Թադևոսյանն այս օրերին Կոլումբիայում մասնակցում էր «Ներառումը և արդարությունը կրթության մեջ» UNESCO-ի միջազգային ֆորումին:  Ֆորումի նպատակն է քաղքականություն մշակողների, կրթություն իրականացնողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, ՄԱԿ-ի գործակալությունների, զարգացման գործընկերների և մասնավոր սեկտորի ներկայացուցիչների շրջանում ձևավորել միասնական մոտեցում և կամքի նորովի դրսևորում՝ ամրապնդելու ներառականությունը կրթության մեջ:  Ֆորումը տեղի է ունենում ի կատարումն 2030-ի Օրակարգի կայուն զարգացման կրթության նպատակին ընդառաջ, որն ասում է. «Ապահովել ներառական և հավասարապես որկյալ կրթություն և խթանել ողջ կյանքի ընթացքում սովորելու հնարավորություններ բոլորի համար»:   Ֆորումն, ընդհանուր առմամբ հանդիսացավ մի ընդհանուր հարթակ՝ դեբատների, կիրառական գիտելիքներով և նորարարություններով կիսվելու համար: Այն բաղկացած էր ինտերակտիվ, պլենար և հարակից  նիստերից և գիտելիքներով ու փորձով կիսվելու աշխատանքային քննարկումներից: Ֆորումին մասնակցում էին 40 երկրներից շուրջ 500 պատվիրակներ, ներառյալ՝ կրթության նախարարներ և այլ պետական ծառայողներ, կրթություն մասնագետներ և մանկավարժներ, հետազոտողներ և փորձագետներ, կառավարական դոնորներ և զարգացման  այլ գործընկերներ, մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ, մեդիա ներկայացուցիչներ, միջկառավարական և հասարակական կազմակերպություններ, որոնք աջակցում են ներառական կրթությանը: Ֆորումի կարգախոսն էր «Յուրաքանչյուր երեխա կարևոր է՛»: Սուսաննա Թադևսյանը հրավիրված էր ֆորումին մասնակցելու որպես UNESCO-ի մրցանակակիր կազմակերպության նախագահ:  Տիկին Թադևոսյանը ելույթ է ունեցել «Խթանել ներառումն ու արդարաությունը արվեստի, մշակույթի և սպորտի միջոցով» հարակից նիստում: Նա ներկայացրեց «Հույսի կամուրջ»-ի արվեստի, մեդիա և քաղաքացիական ակտիվիստների ակումբեների հայեցակարգը և դրանց ունեցած ազդեցությունը հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների հիմնարար իրավունքների իրացման և նրանց սոցիալական ներառման իրավիճակի վրա:  Նիստի խոսնակ էր նաև Դայանա Ռիչլերը՝ “Inclusion International”-ի նախկին նախագահ և “Catalyst for Inclusion”-ի տնօրենը: Նիստին հնչել է նաև «Հույսի կամուրջ»-ի հիմնը, որը մեծ ոգևորություն առաջացրեց: