հրապարակումներ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

Այս զեկույցը պատրաստել են Իմ մասին. Հայաստանում երեխաների հույսերի և մտահոգությունների բարձրաձայնումը ծրագրում ընդգրկված երեխաները, որը նվիրված է Հայաստանում երեխաների իրավունքների վիճակի ուսումնասիրմանը: Հայաստանում երեխաների իրավունքների վիճակի մասին զեկույցը մշակվել է Երևանի և Տավուշի մարզի 31 ներառական կրթություն իրականացնող դպրոցների հաշմանդամություն ունեցող և չունեցող 62 երեխաների կողմից: 13-17 տարեկան երեխաների հիմնական խումբը մասնակցեց սոցիոլոգիական հետազոտության քանակական և որակական մեթոդների, ընտրանքի, հարցազրույց վարելու տեխնիկայի, սոցիոլոգիական տվյալների մշակման (կոդավորման և համակարգչային մուտքագրման) վերաբերյալ դասընթացների, ծանոթացավ SPSS ծրագրին:

բեռնել

Գիրք հարցմանց

Ժողովրդավարական պետության կայացման ճանապարհին առաձնակի կարևորվում է քաղաքացիների իրավագիտակցության բարձրացումը: Ուղեցույցում փորձ է արվում պատասխանել երեք մեծ ոլորտների` կրթությանը, սոցիալական պաշտպանությանը և առողջապահությանը վերաբերող առավել հաճախ տրվող հարցերին: Ընդ որում, այդ հարցերին սպառիչ պատասխան տալու համար փորձ է արվել ի մի բերել յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ ՀՀ օրենսդրական դաշտում սփռված ամբողջական տեղեկատվությունը:
Ուղեցույցում առանձնակի ուշադրություն է տրվել հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությանը վերաբերվող հարցերին:

բեռնել

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիա

Սույն Կոնվենցիայի նպատակն է խթանել, պաշտպանել և երաշխավորել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և հիմնարար ազատությունները,  ինչպես նաև ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ:
Հաշմանդամություն ունեցող անձինք են համարվում նրանք, ովքեր ունեն երկարատև ֆիզիկական, հոգեկան, մտավոր և նյարդային խնդիրներ, որոնք տարբեր արգելքների հետ փոխազդեցության արդյունքում կարող են խոչընդոտել  հասարակական կյանքին նրանց լիարժեք մասնակցությանը:

բեռնել

Բարության դասեր

«Բարության դասեր»-ը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին նվիրված սեմինար-քննարկումներ են դպրոցականների համար: Դրանց նպատակը  երեխաներին  խնդրի  մասին  տեղեկություն տրամադրելն է, նրանց մեջ հաշմանդամություն ունեցող իրենց հասակակիցների նկատմամբ լավ վերաբերմունք սերմանելը և մարդկանց տարբերությունների հանդեպ հարգանք ձևավորելը:

բեռնել

Ամեն ինչ լավ է լինելու

Գրքույկում զետեղված են Երևանում և հանրապետության տարբեր մարզերում ապրող ծնողների պատմություններ, որոնց երեխաներն ունեն հաշմանդամություն, սովորելու դժվարություններ կամ այլ հատուկ կարիքներ:

բեռնել

Առողջ սկիզբ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքում և հարակից 10 համայնքներում իրականացվել է բազմակողմանի հետազոտություն, որի նպատակը թիրախային խմբի շահառուների` հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների, նրանց ընտանիքների և համայնքների ժողովրդագրական, տնտեսական, սոցիալական և կրթական առանձնահատկությունների մասին հիմնական տեղեկատվություն հավաքելն էր: Բացի այդ, հետազոտությունը նպատակ էր հետապնդում հավաքագրել հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ տվյալները ծրագրում ընդգրկված Տավուշի մարզի 11 համայնքներում`«Առողջ սկիզբ» ծրագրի իրագործման համար:

բեռնել

Հաշմանդամություն. Բացառումից դեպի հավասարություն

Խորհրդարանները և խորհրդարանականները առանցքային դեր են խաղում մարդու իրավունքների պաշտպանության և դրանց աջակցելու հարցում: Այս ձեռնարկի նպատակն է աջակցել խորհրդարանականներին և մյուսներին կոնվենցիայի կիրարկման հարցում, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք հասնեն բացառումից դեպի հավասարություն վերափոխմանը: Ձեռնարկը նաև միտված է բարձրացնելու կոնվենցիայի և դրա դրույթների վերաբերյալ իրազեկվածությունը, նպաստելու հաշմանդամության խնդիրների գնահատմանը և օգնել խորհրդարանականներին հասկանալու համար այն մեխանիզմները և շրջանակները, որոնք անհրաժեշտ են կոնվենցիան գործնական կիրառության հարթություն տեղափոխելու համար:

բեռնել

Դակարի գործողությունների շրջանակ

Leider ist der Eintrag nur auf የአሜሪካ እንግሊዝኛ verfügbar.

բեռնել

Սալամանկայի հռչակագիր

Հատուկ կարիքի կրթության գործողությունների սույն շրջանակն ընդունվել է հատուկ կարիքի կրթությանը նվիրված համաժողովում, որը կազմակերպել էր Իսպանիայի կառավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ և որն անցկացվեց Սալամանկայում 1994 թ. հունիսի 7-10-ը: Նրա նպատակն է քաղաքականության մշակման համար հենք ծառայել և կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, օգնություն ցույց տվող ազգային հաստատությունների, ոչ կառավարական կազմակերպությունների և այլ մարմինների գործունեությունը կողմնորոշել՝ միտված Հատուկ կարիքի կրթության ասպարեզում սկզբունքների, քաղաքականության և պրակտիկ գործունեության մասին Սալամանկայի հռչակագրի կատարմանը:

բեռնել