հրապարակումներ

Ամեն ինչ լավ է լինելու

Գրքույկում զետեղված են Երևանում և հանրապետության տարբեր մարզերում ապրող ծնողների պատմություններ, որոնց երեխաներն ունեն հաշմանդամություն, սովորելու դժվարություններ կամ այլ հատուկ կարիքներ:

բեռնել

Առողջ սկիզբ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքում և հարակից 10 համայնքներում իրականացվել է բազմակողմանի հետազոտություն, որի նպատակը թիրախային խմբի շահառուների` հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների, նրանց ընտանիքների և համայնքների ժողովրդագրական, տնտեսական, սոցիալական և կրթական առանձնահատկությունների մասին հիմնական տեղեկատվություն հավաքելն էր: Բացի այդ, հետազոտությունը նպատակ էր հետապնդում հավաքագրել հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ տվյալները ծրագրում ընդգրկված Տավուշի մարզի 11 համայնքներում`«Առողջ սկիզբ» ծրագրի իրագործման համար:

բեռնել

Հաշմանդամություն. Բացառումից դեպի հավասարություն

Խորհրդարանները և խորհրդարանականները առանցքային դեր են խաղում մարդու իրավունքների պաշտպանության և դրանց աջակցելու հարցում: Այս ձեռնարկի նպատակն է աջակցել խորհրդարանականներին և մյուսներին կոնվենցիայի կիրարկման հարցում, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք հասնեն բացառումից դեպի հավասարություն վերափոխմանը: Ձեռնարկը նաև միտված է բարձրացնելու կոնվենցիայի և դրա դրույթների վերաբերյալ իրազեկվածությունը, նպաստելու հաշմանդամության խնդիրների գնահատմանը և օգնել խորհրդարանականներին հասկանալու համար այն մեխանիզմները և շրջանակները, որոնք անհրաժեշտ են կոնվենցիան գործնական կիրառության հարթություն տեղափոխելու համար:

բեռնել

Դակարի գործողությունների շրջանակ

Դակարի գործողությունների շրջանակը ներկայացնում է նրա մասնակիցների գործելու ընդհանուր պարտավորությունը: Կառավարությունների վրա է ընկած ապահովելու «Կրթություն բոլորի համար» նպատակներին հասնելու և խնդիրների լուծման ու ձեռք բերված մակարդակի հետագա սատարման պարտավորությունը:

բեռնել

Սալամանկայի հռչակագիր

Հատուկ կարիքի կրթության գործողությունների սույն շրջանակն ընդունվել է հատուկ կարիքի կրթությանը նվիրված համաժողովում, որը կազմակերպել էր Իսպանիայի կառավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ և որն անցկացվեց Սալամանկայում 1994 թ. հունիսի 7-10-ը: Նրա նպատակն է քաղաքականության մշակման համար հենք ծառայել և կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, օգնություն ցույց տվող ազգային հաստատությունների, ոչ կառավարական կազմակերպությունների և այլ մարմինների գործունեությունը կողմնորոշել՝ միտված Հատուկ կարիքի կրթության ասպարեզում սկզբունքների, քաղաքականության և պրակտիկ գործունեության մասին Սալամանկայի հռչակագրի կատարմանը:

բեռնել