Արտ թերապիա

Արտ թերապիան օգնում է զարգացնել երեխաների ստեղծագործական և սոցիալական հմտությունները:

Մեր մարզային կենտրոններում գործում են երգ-երաժշտություն, ձեռքի աշխատանքի, նկարչություն, քանդակ և խեցեգործության խմբակներ: Այստեղ երեխաներն ինքնարտահայտվում են ստեղծագործելով, հաղորդակցվում են, արտահայտում իրենց զգացմունքներն ու երևակայությունը: Արտ թերապիան նաև օգնում է ճանաչել սեփական անձը և շրջակա աշխարհը:

Ի տարբերություն մեծերի՝ երեխաները միշտ չէ, որ ունակ են հասկանալի բառերով, տրամաբանորեն արտահայտել իրենց զգացմունքները: Բայց երբ երեխան իր ձեռքն է առնում մատիտները, ներկն ու վրձինը, նա մոռանում է այն ամենն, ինչ իրեն խանգարում է: Նա օգտագործում է իր անսահման երևակայությունը և ազատ ճախրում ժամանակի ու տարածության մեջ: Արտ թերապիան օգնում է տեսնել նմանություններն ու տարբերությունները մարդկանց, շրջապատի և բնության մեջ. այսպես երեխան հասկանում է, որ բազմազանությունն է աշխարհը դարձնում այսքան գեղեցիկ:

 

Երեխաների պատրաստած աշխատանքները երեք ամիսը մեկ ներկայացվում են կենտրոնի, իսկ տարին մեկ անգամ՝ համայնքային ցուցահանդեներում: Իրենց սովորածը երեխաները ներկայացնում են նաև համերգների միջոցով, ինչն օգնում է նրանց դառնալ ավելի ինքնավստահ և համարձակ: