Հաշմանդամություն և իրավունք

Մենք բոլորս պետք է իրազեկ լինենք մեր և շրջապատողների իրավունքներից, որպեսզի կարողանանք պաշտպանել դրանք:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները սահմանված են մի շարք պետական և միջպետական փաստաթղթերով։ «Հույսի կամուրջը» համագործակցում է օրենսդիր մարմինների հետ, որպեսզի համատեղ ջանքերով կատարվեն բարեփոխումներ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի ոլորտում և ՀՀ գործող օրենսդրությունը համապատասխանեցվի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային։