Վաղ մանկության զարգացում

Սոցիալական ներառումը սկսվում է վաղ հասակից: Երեխաների ցերեկային խնամքի մեր կենտրոնները գործում են Տավուշի մարզի 4 համայնքներում` Դիլիջանում, Նոյեմբերյանում, Բերդում և Իջևանում:

Սոցիալական ներառումը սկսվում է վաղ հասակից: Երեխաների ցերեկային խնամքի մեր կենտրոնները գործում են Տավուշի մարզի 4 համայնքներում` Դիլիջանում, Նոյեմբերյանում, Բերդում և Իջևանում:

Մեր կենտրոնի մասնագետներն օգնում են բացահայտել երեխայի հատուկ կարիքները նախադպրոցական հասակից: Հենց այս ժամանակ էլ սկսվում է մեր համագործակցությունը երեխաների, ընտանիքների և շրջապատի հետ:

Հատուկ կարիքները որոշելուց հետո մեր բազմամասնագիտական թիմը ուղղորդում է երեխաներին համապատասխան մասնագետների մոտ կամ մեր խմբակներից մեկը (ձեռագործության, նկարչության և այլն):

 

Մենք սերտորեն համագործակցում ենք երեխաների ընտանիքների հետ, քանի որ գիտենք, որ որքան էլ փորձենք, չենք կարող հաջողության հասնել առանց այն ընտանիքի օգնության, ուր երեխան վերադառնում է ամեն օր: Ծնողները պետք է այնպես անեն, որ երեխան զգա պաշտպանվածություն, հոգատարություն և աջակցություն, և իհարկե, նրանք պիտի հետևեն թերապիայի ընթացիկ փուլի կանոններին (օրինակ` շարունակեն խաղալ տանը, որոշ արձանագրություններ անեն, տանը լռություն պահպանեն ըստ անհրաժեշտության և այլն):