Տնտեսական ներառում

Տնտեսական ներառումը պարտադիր պայման է հասարակությունում հավասար հնարավորություններ ունենալու համար:

Հաշմանդամություն ունեցող անձանց մեծամասնությունը կարող է ֆինանսապես անկախ լինել, եթե յուրաքանչյուրը ստանա այն աշխատանքը, որում կարող է հաջողության հասնել: Ցավոք, Նրանցից շատերը ենթարկվում են խտրականության և զրկվում աշխատելու իրենց իրավունքից: Հասարակության տնտեսական կյանքից բացառումը սկսվում է կրթության անմատչելիությունից: Հիմնական կրթությունն ավելի մատչելի դարձնելու հետ մեկտեղ անհրաժեշտ է ապահովել մասնագիտական կրթության ու ուսուցման մատչելիությունը:

«Հույսի կամուրջ»-ում մենք կարևորում ենք հաշմանդամություն ունեցող երիտասարդների իրազեկությունը սեփական իրավունքների վերաբերյալ և այդ իրավունքները պաշտպանելու` նրանց կարողությունը:

«Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք. հաշմանդամություն ունեցող երիտասարդների կենսապայմանների բարելավում՝ զբաղվածության հնարավորությունների մեծածմամբ» ծրագրի օգնությամբ հաշմանդամություն ունեցող շատ երիտասարդներ դարձել են ավելի ինքնավստահ, իրազեկ և պատրաստ իրագործելու իրենց աշխատելու իրավունքը` սկսելով ստանալ մասնագիտական կրթություն: «Իմ մասին» ծրագրին մասնակցելով երեխաները և դեռահասները ոչ միայն ավելի հեշտ են կառուցում իրենց հետագա կարիերան մեդիա դաշտում, այլև իրենց հասակակիցների շրջանում մեծացնում են իրազեկությունը հավասարության և մարդու հիմնարար իրավունքների վերաբերյալ: