Աշխատանքային թերապիա

Աշխատանքային թերապիան, որը հայտնի է նաև որպես էրգոթերապիա, օգնում է ֆիզիկական, հոգեբանական կամ սոցիալական խնդիրներ ունեցող մարդկանց բուժման կամ վերականգնողական գործընթացում։

Ինչ վերաբերում է բժշկության ոլորտներին` աշխատանքային թերապիան միջդիսցիպլինար է. այն օգտագործվում է մանկաբուժության, գերիատրիայի, օրթոպեդիայի, նյարդաբանահոգեբուժական և այլ բնագավառներում:

Էրգոթերապիան նպաստում է մանր և խոշոր մոտորիկայի զարգացմանը:

 

Աշխատանքային թերապիստի գործիքներից են ֆիզիկական ակտիվությունը, մտավոր վարժանքները և միջանձնային շփումը: Էրգոթերապիայի օգնությամբ երեխաները սովորում են ավելի լավ կատարել իրենց ամենօրյա առաջադրանքները, ինչպիսիք են հագնվելը, ուտելը, քայլելը, վազելը, խաղալը և այլն: Թերապիան նաև նպաստում է երեխաների կենտրոնացմանը, օգնում է հեշտացնել ուսումը և զարգացնում է սոցիալական հմտություններ: