Ներառում և մեդիա

Զանգվածային տեղեկատվությունը մեծ դեր է խաղում սոցիալական ներառման վերաբերյալ հասարակության վերաբերմունքի և մոտեցման ձևավորման ու ամրապնդման հարցում: Այդ իսկ պատճառով «Հույսի կամուրջը» մեծ կարևորություն է տալիս ԶԼՄ-ների հետ ակտիվ համագործակցությանը:

Մենք պարբերաբար կազմակերպում ենք դասընթացներ լրագրողների համար, որտեղ նրանք կարող են սովորել, թե ինչ է համանդամության սոցիալական մոդելը, ինչպես խոսել հաշմանդամության մասին և քննարկում են հաշմանդամությանը վերաբերող այլ կարևոր թեմաներ:

2003 թվականից սկսած մենք կազմակերպում ենք հաշմանդամության թեմայով հրապարակումների մրցույթ: Այն խթանում է հաճախակի և որակյալ անդրադարձերին, ինչպես նաև նպաստում է հաշմանդամություն ունեցող անձանց դրական պատկերի ձևավորմանը: 

 

Ամեն տարի ավելի քան 60 լրագրողներ տարատեսակ լրատվամիջոցներից մասնակցում են մեր անցկացրած դասընթացներին, իսկ հաշմանդամությանը նվիրված հրապարակումների թիվն անցնում է 100-ը: Բացի այդ, 1999 թվականից մենք ունենք մեր լրատվամիջոցը` «Արևածաղիկ» ամսաթերթը, որտեղ երեխաները կիսվում են իրենց մտքերով: Այժմ «Իմ մասին» ծրագրի շրջանակներում նրանց պատմությունները հրապարակվում են նաև sunflower.am առցանց հարթակում: