Ներառական կրթություն

Սովորելով միասին՝ երեխաները սովորում են ապրել միասին:

Մատչելի և ներառական կրթությունն առաջին քայլերից է դեպի սոցիալական ներառում: Միասին սովորելով` երեխաները մեծանում և դառնում են քաղաքացիներ, ովքեր հեշտությամբ ապրում ու աշխատում են միասին:

Դեռ նախադպրոցական տարիքից շատ երեխաներ գալիս են մեր զարգացման կենտրոններ:

Այստեղ նրանք հանդիպում են մեր բազմամասնագիտական թիմի հետ (հատուկ մանկավարժների, հոգեբանների, բուժքույրերի և սոցիալական աշխատողների), որն անհրաժեշտության դեպքում կազմում է սոցիալ-հոգեբանամանկավարժական վերականգնողական անհատական ծրագիր և ուղղորդում հետագա կրթական գործընթացներում:

2001 թվականից կառավարության և մեր գործընկերների հետ միասին մենք սկսեցինք մի ծրագիր, որի օգնությամբ նպաստում ենք Հայաստանում ներառական կրթության զարգացմանը: Ծրագիրը հիմք հանդիսացավ Հայաստանում ներառական կրթության վերաբերյալ քաղաքականության և օրենսդրական կարգավորումների ստեղծման և զարգացման համար:

«Հույսի կամուրջ»-ի մասնագետները պարբերաբար անցկացնում են վերապատրաստումներ հանրապետության տարբեր կրթական հաստատություններում, որպեսզի ապահովեն ներառական կրթության ավելի բարձր քանակական և որակական մակարդակ:

2001 թվականից կառավարության և մեր գործընկերների հետ միասին մենք սկսեցինք մի ծրագիր, որի օգնությամբ նպաստում ենք Հայաստանում ներառական կրթության զարգացմանը: Ծրագիրը հիմք հանդիսացավ Հայաստանում ներառական կրթության վերաբերյալ քաղաքականության և օրենսդրական կարգավորումների ստեղծման և զարգացման համար: «Հույսի կամուրջ»-ի մասնագետները պարբերաբար անցկացնում են վերապատրաստումներ հանրապետության տարբեր կրթական հաստատություններում, որպեսզի ապահովեն ներառական կրթության ավելի բարձր քանակական և որակական մակարդակ: