Լոբբինգ

Մենք անում ենք առավելագույնը, որպեսզի հավասարությունը դառնա օրենքով ամբողջովին պաշտպանվող արժեք:

«Հույսի կամուրջ»-ը մի պատասխանատու իրավասություն ունի` բարձրաձայնելու հազարավոր երեխաների և նրանց ընտանիքների ասելիքները և փոխելու հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ։ Մենք կարող ենք ազդել օրենսդիր և գործադիր մարմինների որոշումների վրա՝ հաշմադամություն ունեցող անձանց վերաբերող օրենքների, քաղաքականության ու գործընթացների մշակման և փոփոխման հարցում, որպեսզի նրանց իրավունքները և արժանապատվությունը լիովին պաշտպանված լինեն։

«Հույսի կամուրջի» սկզբունքների և  կազմակերպության  գործունեության հիմքում հաշմանդամության սոցիալական մոդելն է։

«Հույսի կամուրջ» ՀԿ-ն, համագործակցելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, գործնական հարթակ է բերում հաշմադամություն ունեցող անձանց հավասար հնարավորությունները իրենց  սոցիալական կյանքում։

Այս համագործակցության շնորհիվ ներառական կրթությունը դարձավ պետական քաղաքականության մաս։ Մի շարք օրենքներ բարեփոխվել են և համապատասխանեցվել ՄԱԿ-ի ստանդարտներին և Հաշմանդամություն ունեցող անձանց մասին կոնվենցիային։ Իրականացվել է Հայաստանի օրենսդրության մանրամասն ոուսումնասիություն, որպեսզի ՀՀ սահմանադրության և միջազգային կոնվենցիաների հիման վրա հայտնաբերվեն առկա օրենսդրական բացերը և հակասությունները մարդու իրավունքների հետ։