Գործընկերություն

Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների համար մեր պայքարը շատ ավելի բարդ կլիներ առանց մեր գործընկերների:

Միանման նպատակներ ունեցող կազմակերպությունները հասնում են ավելի մեծ արդյունքների, երբ համագործակցում են։ Հույսի կամուրջը Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող կազմակերպությունների եվրոպական ասոցիացիայի (EASPD) և Հանուն երեխաների կովկասյան ցանցի անդամ է։

Հույսի կամուրջը համագործակցում է Հայաստանի պետական, մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ` համատեղ ծրագրերի միջոցով փորձելով բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանն ուղղված պետական քաղաքականության արդյունավետությունը։ Մենք նոր չափանիշներ ենք հաստատում պետական և հանրային ոլորտների համագործակցության մեջ։

Որպես այդ համագործակցության արդյունք՝ կազմակերպությունը զգալի մասնակցություն է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ պետական ռազմավարության և օրենսդրության կազմման հարցում՝ շարունակաբար պայքարելով համակարգային բարեփոխումների համար։ Հանդդես գալով Կրթության և գիտության, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ համատեղ ծրագրերում որպես գործընկեր՝ կազմակերպությունը գործնական դաշտ է բերել սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանադամություն ունեցող անձանց հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարը։