Մանկավարժահոգեբանական աջակցություն

Մեր կենտրոնների հոգեբանները և մանկավարժները աշխատում են յուրաքանչյուր երեխայի հետ ըստ նրա կարիքի:

Հոգեբանը հայտնաբերում է երեխայի անձի կայացումը դժվարացնող պայմանները և,  հիմնվելով երեխայի ուժեղ կողմերի վրա, անցկացնում է խմբակային ու անհատական պարապմունքներ` նպատակ ունենալով զարգացնել երեխայի սոցիալ-հոգեբանական հմտություններն ու կարողությունները: Խորհրդատվության և վերականգնողական միջոցներով օգնում է երեխաներին, մանկավարժներին, ծնողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին` անձնային, մասնագիտական և այլ կոնկրետ պրոբլեմների լուծման գործում:

Հոգեբանը հատուկ մանկավարժի հետ միասին մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցման պլանի մշակմանը:

 

Հատուկ մանկավարժը բացահայտում է հուզական, մտավոր զարգացման, վարքի, շփման դժվարություններ ունեցող երեխաներին, գնահատում է երեխաների կրթական հատուկ կարիքը: Հիմնվելով երեխայի ուժեղ կողմերի վրա` անցկացնում է խմբակային ու անհատական հատուկ մանկավարժական պարապմունքներ` նպատակ ունենալով զարգացնել երեխայի սովորելու, ճանաչողական, կողմնորոշման, շփման և հաղորդակցման հմտություններն ու կարողությունները: Մեր հատուկ մանկավարժները շտական կապ են պահպանում երեխայի կրթական հաստատության մասնագետների հետ և խորհրդատվություն են մատուցում անհատական ուսուցման պլանների մշակման և գնահատման ընթացքում: