Ֆիզիկական թերապիա

Մեր ցերեկային խնամքի կենտրոններում երեխաները ստանում են իրենց անհրաժեշտ ֆիզիկական թերապիան: Այն միտված է զարգացնել երեխայի ֆիզիկական ունակությունները՝ նրան դարձնելով հնարավորինս անկախ:

Կենտրոնի ֆիզիոթերապիստը համագործակցում է երեխայի բուժող բժիշկների հետ և միասին մշակում երեխայի հենաշարժական և մանր մոտորիկայի ֆունկցիաների վերականգնման պլանը: Ֆիզիկական թերապիայի միջոցով մենք փորձում ենք կանխել գործառույթների սահմանափակումները և սովորեցնել երեխային օգտվել օրթոպեդիկ և օժանդակ սարքերից, ինչպես նաև անվասայլակներից: Վերջնական նպատակը երեխայի անկախ ապրելու հմտությունները զարգացնելն է:

 

Այսօր «Հույսի կամուրջ»-ի կենտրոններում ֆիզիոթերապիա անցած բազում երեխաներ ավելի ազատ են տեղաշարժվում և հաղթահարել են ֆիզիկական մի շարք խնդիրներ: