Սոցիալական աշխատանք

Սոցիալական աշխատողները մեր մարզային կենտրոններում աշխատանքներ են տանում երեխաների սոցիալականացման ապահովման ուղղությամբ:

Հայտնաբերում են երեխայի անձի կայացումը և սոցիալական ներառումը դժվարացնող պայմանները և օգնում երեխաներին, մանկավարժներին, ծնողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին` սոցիալական, անձնային, մասնագիտական և այլ կոնկրետ պրոբլեմների լուծման գործում: Կենտրոնի աշխատակիցների հետ միասին պլանավորում և մշակում են երեխայի սոցիալականացմանը նպաստող ծրագրեր` հաշվի առնելով երեխայի անհատական, սեռատարիքային առանձնահատկությունները և ընտանեկան վիճակը:

Մեր սոցիալական աշխատողները մասնակցում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական զարգացման ծրագրերի մշակմանը` հաշվի առնելով երեխաների զարգացման առանձնահատկությունները:

Սոցիալական աշխատողները նաև բացահայտում հուզական, մտավոր զարգացման, վարքային, շփման դժվարություններ ունեցող երեխաներին, նրանց հետ տանում համապատասխան խորհրդատվական և զարգացնող աշխատանքներ: Կատարում են տնայցեր, ծանոթանում կենտրոն հաճախող յուրաքանչյուր երեխայի ընտանիքին, լրացնում է ընտանիքի պատմության թերթիկներն ու ներկայացնում դրանք կենտրոնի սոցիալական պաշտպանության հարցերով պատասխանատուին: Սոցիալական աշխատողը հանդիսանում է ընտանիքը համայնքի բոլոր ծառայություններին կապող և ընտանիքին մշտական սոցիալական աջակցություն ցուցաբերող անձը կենտրոնում: