Արվեստ և անձի զարգացում

Գեղագիտական դաստիարակության ակումբ. նկարչություն, խեցեգործություն, երգ/երաժշտույուն ու պար, բեմական արվեստ:

Ակումբում իրականացվող պարապմունքները նպաստում են երեխաների ստեղծագործական կարողությունների բացահայտմանը և գեղագիտական ճաշակի, աշխարհընկալման ու ստեղծագործական մտքի ձևավորմանը, ինքնաճանաչման, ինքնադրսևորման, հույզերի կառավարման և բացասական հույզերի արտամղման ու թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը: Երեխաների մոտ բարձրանում է ինքնագնահատականը, ինքնավստահությունն ու խմբային պատկանելիության զգացումը: