Ի՞նչ է կորոնավիրուսը և ինչպե՞ս պաշտպանվել դրանից:

«Հույսի կամուրջ» ՀԿ-ն, կարևորելով Ձեր և Ձեր շրջապատի առողջությունն ու անվտանգությունը, կոչ է անում բոլորիդ խստագույնս պահպանել կորոնավիրուսից պաշտպանվելու կանոնները՝ մասնավորապես վերջին մի քանի օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճով պայմանավորված։ Սույն հոլովակը Ձեզ հակիրճ կտեղեկացնի վարակի ախտանշաններին, դրանց տարածման ճանապարհներին, դրա դեմ պայքարի կանոններին, ինչպես նաև այն մասին, թե ինչ պետք է անել վարակի հայտնաբերման դեպքում։ Դիտե՛ք հոլովակը և եղե՛ք տեղեկացված։ Ծանուցում: Նյութն ըստ ՀՀ ԱՆ: