Մեր թատերախումբը

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ներառական թատերախումբը գործում է 1997 թվականից և ավելի քան երկու տասնամյակ դրական վերաբերմունք է ձևավորում հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ և խթանում նրանց սոցիալական ներառումը: Մինչ օրս թատերախումբը բեմականացրել է 26 ներկայացում և 250-ից ավելի ելույթներով հանդես է եկել մայրաքաղաքի և մարզերի տարբեր բեմահարթակներում, դպրոցներում, համալսարաններում, մշակութային կենտրոններում, ինչպես նաև հյուրախաղերով հանդես է եկել Թբիլիսիում և Ստամբուլում: