
«Հույսի կամուրջ» ՀԿ-ի կազմակերպչական և ֆինանսական կայունության ամրապնդմամբ՝ դեպի առաքելության կայուն իրականացում Հայաստանում
«Հույսի կամուրջ» ՀԿ-ի կազմակերպչական և ֆինանսական կայունության
ամրապնդմամբ՝դեպի առաքելության կայուն իրականացում Հայաստանում։
Ծրագրի նպատակն է աջակցել «Հույսի կամուրջ» ՀԿ-ին` բարձրացնելու իր
կազմակերպչական և ֆինանսական կայունությունը: Ծրագիրը կենտրոնացել է
կազմակերպության ներքին թույլ կողմերի վերացման վրա և օգտագործելու նրա
ուժեղ
կողմերն ու
արտաքին հնարավորությունները՝
կազմակերպության
արտաքին
սպառնալիքները
կարողությունները, ամրապնդելու կազմակերպության կայուն գործունեությունն
ու ֆինանսավորման աղբյուրների բազմազանությունը:
Ծրագրի բաղադրիչներ են.
-Ֆինանսական կայունության պլանավորում.
Կազմակերպության ընթացիկ ֆինանսական վիճակի և դոնորներից
կախվածության աստիճանի համապարփակ գնահատում:
-Երկարաժամկետ ինստիտուցիոնալ ֆինանսական պլանի մշակում, որը
ներառում է դիվերսիֆիկացված եկամտի աղբյուրների աճն ու միևնույն
դոնորներից ֆինանսական կախվածության նվազեցումը:
-ՀԿ-ի կառավարման կառուցվածքում ստեղծել դրամահավաքի բաժին ՝
ապահովելու դիվերսիֆիկացված ռեսուրսների մոբիլիզացումը:
-Նախագծել և իրականացնել դրամահավաքի ռազմավարություններ և
գործողությունների ծրագրեր՝ ֆինանսավորման նոր հնարավորություններ
բացահայտելու համար, ներառյալ առցանց դրամահավաքը, համայնքային
ֆինանսավորումը և սոցիալական ձեռնարկությունների ստեղծման
նախաձեռնությունները:
-Ստեղծել դոնորների կառավարման համակարգ և ռազմավարություն՝
գործող և ապագա պոտենցիալ դոնորների հետ հարաբերությունները
բարելավելու և ֆինանսավորող նոր գործընկերներ ներգրավելու համար:
Կարողությունների զարգացում և գիտելիքների ամրապնդում.
-Անձնակազմի անդամների համար կազմակերպել վերապատրաստման և
կարողությունների զարգացման դասընթացներ՝ բարձրացնելու նրանց
դրամահավաքի բազմազան ռազմավարությունների կիրառման մասին
գիտելիքներն ու հմտությունները:
-Մշակել
կազմակերպության
գործունեության
ռազմավարություն, որը ներառում է ընդհանուր կազմակերպչական
կառուցվածքների կատարողականի և արդյունավետության բարելավման
միջոցառումներ:
-Մշակել հաղորդակցման և բրենդինգի ռազմավարություն և ծրագիր՝
բարձրացնելու «Հույսի կամուրջ»-ի տեսանելիությունն ու հեղինակությունը
հայ հասարակության և պոտենցիալ դոնորների շրջանում:
-Իրականացնել կամավորների ներգրավման քաղաքականություն և
ռազմավարություն և օգտագործելու կամավորների փորձն ու ռեսուրսները:
Շահերի պաշտպանություն և համագործակցություն.