Personal Info

Donation Total: $10.00

Ֆուտբոլի միջոցով դեպի ներառում և հավասար մասնակցություն յուրաքանչյուր երեխայի համար

Ֆուտբոլի միջոցով դեպի ներառում և հավասար մասնակցություն յուրաքանչյուր երեխայի համար
«Հույսի կամուրջ» ՀԿ-ն, ՈՒԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի
աջակցությամբ, Տավուշի մարզում իրականացնում է այս ծրագիր, որի նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի հնարավորություն տալ խաղալու, զարգանալու ու իրեն ընդունված զգալու՝ անկախ նրա հաշմանդամության և կամ այլ սոցիալական դժբարությունների։
Ծրագիրը իրականացվում է մարզի 32 համայնքներում և ընդգրկում է 480
տղաների և աղջիկների՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող և
Արցախից բռնի տեղահանված երեխաների։
Միասին, որպես մեկ թիմ, երեխաները մասնակցում են ֆուտբոլի ներառական մարզումներին ու խաղերին։
Միաժամանակ, մարզի 82 դպրոցների ֆիզիկական դաստիարակության 250
ուսուցիչներ, ուսուցչի օգնականներ և հոգեբաններ վերապատրաստվում են՝ դպրոցներում ներառական և մատչելի ֆիզկուլտուրայի դասեր կազմակերպելու համար։
Ծրագիրն ընդգրկում է նաև դպրոցական խաղահրապարակների հագեցում անհրաժեշտ պարագաներով և մասնակի բարեկարգում, ֆուտբոլի համայնքային և մարզային մրցաշարերի անցկացում և ամառային ճամբարներ՝ երեխաների ու նրանց ընտանիքների մասնակցությամբ։
Ծրագիրը միայն ֆուտբոլի մասին չէ։Այն  հավասար հնարավորությունների ստեղծման մասին է,որպեսզի ոչ մի երեխա իրեն մենակ և անտեսված չզգա իր դպրոցում և համայնքում։
Ծրագրի տևողություն՝ 01 հունվար 2025թ․ մինչև 31 դեկտեմբեր 2025թ․