Personal Info

Donation Total: $10.00

«Մշակույթի սերմնացաններ» արվեստի ակումբ

«Մշակույթի սերմնացաններ» արվեստի ակումբ

«Մշակույթի սերմնացաններ» ծրագիրը նպատակ ունի աջակցել Տավուշի մարզի Իջևան համայնքի հաշմանդամություն ունեցող 40 երեխաների և երիտասարդների սոցիալական ներառմանն ու բարեկեցությանը:

Ծրագիրը հանդիսանում է, որպես համաֆինանսավորում «Հույսի կամուրջ» ՀԿ-ի «Կայուն ապագա հաշմանդամություն ունեցող երեխաների համար Հայաստանում» վերականգնողական ծրագրին։

Գոբելենագործության և ապակե իրերի վրա նկարչության գործնական հմտությունների ձևավորման միջոցով զարգանում են ծրագրում ընդգրկված 40 երեխաների ու երիտասարդների ճանաչողական, սոցիալ-հոգեբանական և զգայական կարողությունները:

Բացի այդ, երեխաները հնարավորություն ունեն ծանոթանալու հայկական մշակութային ժառանգությանն ու դառնալ հայկական մշակութային արժեքների և ինքնության:

Արվեստի ակումբում կազմակերպվում են գոբելենագործության, ապակե իրարեի վրա նկարչության ու դիզայնի սեմինարներ ու գործնական պարապմունքներ,որոնց շնորհիվ շահառուները ոչ միայն զարգացնում են իրենց գեղագիտական ունակություններն ու ճաշակը, այլև իրենց հիմնական փափուկ հմտությունները։

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture Ijevan/ Իջևան —ի «Մենք ենք մեր սարերը» ծրագրի շրջանակներում՝ Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի աջակցությամբ: