
Լսելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց ձայնը Հայաստանի զարգացման օրակարգում
Ծրագիրն իրականացվել է 2019-2021 թվականներին Դանիայում DMCCD-ի ֆինանսական աջակցությամբ և դանիական «Առաքելություն Արևելք» միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ։ Ծրագիրը աջակցեց հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություններին բարելավելու իրենց տեղեկատվությունն ու գիտելիքները ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) մասին և իրենց ազդեցիկ մասնակցությունն ունենալու Հայաստանում ԿԶՆ-ների ազգայնացման գործընթացին։ Ծրագրի շրջանակում իրականացվեց «ՀՀ օրենսդրական դաշտի համապատասխանությունը ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային» հետազոտությունը, որի ընթացքում ուսումնասիրվեց ՀՀ օրենսդրությունն ու ոլորտների զարգացման ռազմավարություններն ու ծրագրերը և գնահատեց դրանց համապատասխանությունը Կոնվենցիայի մի շարք հոդվածներով ամրագրված պահանջներին։ Արդյունքում վեր հանվեցին այն հիմնական հակասություններն ու բացթողումները, որոնք անհապաղ պետք է վերանայվեն և լրամշակվեն Կոնվենցիայի պահանջներին և սկզբունքներին համապատասխան։
Հաշմանդամության հարցերով զբաղվող թվով 15 կազմակերպությունների հետ միասին իրականացվեց նաև ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին» կոնվենցիայի իրականացումը ՀՀ-ում, որի արդյունքում մշակվեց ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտե»-ին ՀՀ կառավարության կողմից ներկայացված կոնվենցիայի իրականացման 2-րդ և 3-րդ պարբերական զեկույցի ստվերային զեկույցը, որը ներկայացվեց Կոմիտեին։