Personal Info

Donation Total: $10.00

«ԿԱՄՈՒՐՋ» ներառական թատրոն-ստուդիա

Ծրագիրը նպատակ ունի հաշմանդամություն ունեցող և չունեցող պատանիների շրջանում ամրապնդել գիտելիքներն ու հարգանքը  մարդու իրավունքների, ժողովրդավարության, սոցիալական հավասարության և արդարության նկատմամբ։

«ԿԱՄՈՒՐՋ» թատրոն-ստուդիայի տարբեր պարապմունքների միջոցով կզարգանան պատանիների թիմային աշխատանքի հմտությունները,  դերասանական խաղի և ստեղծագործելու ունակությունները, արտահայտչական խոսքը, քննադատական ​​մտածողությունը, ինքնավստահությունն ու ինքնագնահատակը։ Ներկայացումների սցենարները կմշակվեն հայկական ավանդապատումների և հայ գրողների ստեղծագործությունների հիման վրա։

Ինտերակտիվ ներկայացումների միջոցով թատրոն-ստուդիայի սաները մարդու իրավունքների, ժողովրդավարության, սոցիալական հավասարության ու արդարության թեմաներով երկխոսություն և ինտերակտիվ քննարկումներ կծավալեն կրթական հաստատությունների իրենց հասակակիցների շրջանում և միասին կհասկանան թե ինչպես են այդ արժեքները դրսևորվել մեր ազգային մշակույթում և ավանդույթներում։

Ծրագիրը կխթանի նաև միջմշակութային երկխոսությունն ու համագործակցությունը հայ և դանիացի պատանիների միջև, նրանց համար հնարավորություն կընձեռնի ծանոթանալու միմյանց ազգային մշակույթին, ավանդույթներին և արժեքներին։

Թատրոն-ստուդիան կդառնա երկխոսության հարթակ հայ և դանիացի երեխաների միջև՝ միջմշակութային  համագործակցության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման համար։

 

Ծրագրի հովանավոր` New Democracy Fund

Ծրագրի գործընկեր` Առաքելություն Արևելք