Personal Info

Donation Total: $10.00

Վերացնելով հատուկ և հանրակրթական դպրոցների միջև առկա անջրպետները

Ծրագիրն իրականացվեց 2010 թվականին և հնարավորություն տվեց ուսումնասիրելու հատուկ և հանրակրթական դպրոցների համակարգերը, քաղաքականությունը և ոլորտը համակարգող իրավական դաշտը: Իրականացվեց ուսումնական այց Չեխիայի Հանրապետություն, որը համակարգեց «Հույսի կամուրջը»՝ չեխ գործընկերների և Չեխիայի Հանրապետության Կրթության, երիտասարդության և սպորտի նախարարության Վերլուծական-հայեցակարգային վարչության և Չրուդիմ քաղաքի «Դոկտոր Մալիքա» հիմնական դպրոցի հետ համագործակցությամբ: Հայ և չեխ գործընկերները միասին պատրաստեցին այցի ծրագիրը, որը ներառում էր այցելություններ, պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ համապատասխան մարմինների, հատուկ և հիմնական դպրոցների հետ: Ուսումնական այցից հետո ՀՀ ԿԳՆ Հանրակրթության վարչության մասնագետների հետ համատեղ «Հույսի կամուրջը» մշակեց չեխական փորձի վրա հիմնված «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության» ծառայությունների հայեցակարգը՝ ուրվագծելով հատուկ դպրոցների վերակազմակերպման և զարգացման հիմնական  ուղղություններն ու ռազմավարությունը։