Ներառական դպրոցների կարողությունների զարգացում
Ծրագիրն աջակցվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից 2006-2007 թվականներին և Երևանի և ՀՀ Տավուշի մարզի 4-ական հանրակրթական դպրոցներում (Երևանի թիվ 20, թիվ 114, թիվ 200 և թիվ 180 հանրակրթական դպրոցները և Տավուշի մարզի Դիլիջանի թիվ 2, Իջևանի թիվ 3, Բերդի թիվ 2 և Նոյեմբերյանի թիվ 2 հանրակրթական դպրոցները դարձան ներառական՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Ծրագրի ավարտին այս դպրոցներին աջակցություն տրամադրվեց՝ դառնալու ներառական կրթության վերապատրաստման և ռեսուրս կենտրոններ: