Personal Info

Donation Total: $10.00

Երբ կամրջվում են հույսը, ներառումը, սովորելն ու զարգացումը

Ծրագիրն իրականացվում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի կողմից՝ Տավուշի մարզում (սեպտեմբեր 2025 – սեպտեմբեր 2026) և նպատակ ունի նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացմանը, ինքնուրույնությանը և ներառմանը մարզում։ Ծրագիրն իրականացվում է Դանիական «Առաքելություն Արևելք» մարդասիրական և զարգացման կազմակերպության աջակցությամբ։
Ծրագրի շրջանակում երեխաներին տրամադրվում են անհատական և խմբային վերականգնողական ծառայություններ (ֆիզիկական, խոսքի, էրգո, արթ և խաղային թերապիաներ)։ Ծնողները՝ հատկապես մայրերը, ստանում են աջակցություն և խորհրդատվություն՝ երեխայի վերականգնման գործընթացին առավել ակտիվ և խելամիտորեն մասնակմասնակցելու համար։
Համայնքային մակարդակում ծրագիրը փոխում է հասարակական ընկալումները և կոտրում կարծրատիպերը՝ կազմակերպելով իրազեկման զանազան միջոցառումներ և ամառային ճամբարներ, ուր հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները միասին սովորում, խաղում և ստեղծում են ընկերական կապեր։
Կամրջելով հույսը, ներառումը, սովորելը և զարգացումը՝ ծրագիրը կառուցում է հասարակություն, ուր յուրաքանչյուր երեխա ներառված է և արժեվորված, ունի իր ներուժը զարգացնելու և իրացնելու հավասար հնարավորություն։