Personal Info

Donation Total: $10.00

Համայնքի երեխաներ – համայնքային ջանքեր՝ հանուն ներառման

2011-2012 թվականներին ծրագիրը խթանել է Հայաստանում և Վրաստանում խոցելի երեխաների և երիտասարդների ակտիվ մասնակցությունը համայքում։ Վրաստանում ծրագրի գործընկերն է եղել «Բերիլուս Միությունը»։ Ծրագիրը հիմնված էր Տավուշի մարզում ներառական համայնքների խթանման «Հույսի կամուրջի» նախկին փորձի վրա: Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքների քաղաքապետերին կից ստեղծվեցին Երեխաների իրավունքների պաշտպանության խորհուրդներ։ Ծրագիրն աջակցել է Տավուշի մարզի երեխաների իրավունքների պաշտպանության չորս խորհուրդների և Վրաստանի Շաումիանի, Նասակիրալի Քութաիսի և Ռուսթավի համայնքների Երեխաների իրավունքների պաշտպանության խորհուրդների միջև ցանցի ստեղծմանը: Թբիլիսիում տեղի ունեցավ բոլոր շահագրգիռ կողմերի տարածաշրջանային ֆորումը։