Personal Info

Donation Total: $10.00

Երեխաների ներառական ուսուցմանն ու զարգացմանը աջակցող համայնք

Ծրագիրն իրականացվել է Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ 2013-2015 թվականների ընթացքում՝ նպաստելու Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերի անապահով երեխաների և նրանց ընտանիքների ներառմանը: Լոռու մարզում ծրագիրն իրականացրել է «Օրրան» ՀԿ-ն։ Դա տարածաշրջանային ծրագիր էր՝ ավստրիական IZ ՀԿ-ի և Վրաստանի Union Beryllus-ի հետ համագործակցությամբ: Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքների «Հույսի կամուրջ» կենտրոնների երեխաներին հնարավորություն տրվեց իրականացնել իրազեկման մեդիա արշավներ՝ օգտագործելով իրենց սեփական տեսաֆիլմերը և հոդվածները: Հայ և վրացի երեխաների մասնակցությամբ կազմակերպվեց մանկական տարածաշրջանային համաժողով Դիլիջանում։