Personal Info

Donation Total: $10.00

Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում

Ծրագիրն իրականացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 2008-2020 թվականների ընթացքում տրամադրված սուբսիդիայով։ Յուրաքանչյուր տարի կյանքի դժվարին իրավիճակում գտնվող շուրջ 720 երեխաներ (հաշմանդամություն ունեցող, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ միայնակ հոր կամ մոր և կամ տատիկի ու պապիկի խնամքի տակ գտնվող, խնամակալ ընտանիքում ապրող/գտնվող երեխա, ծայրահեղ աղքատության մեջ հայտնված ընտանիքների, ազատազրկման մեջ գտնվող ծնողի) և ընտանիքներ։ Երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվող համայնքային սոցիալ-հոգեբանական ծառայությունները նպատակ են ունեցել  աջակցելու երեխաների  ֆիզիկական, մտավոր եւ հոգևոր լիարժեք զարգացմանն ու սոցիալական ներառմանը։  «Հույսի կամուրջի» Դիլիջանի, Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի Երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոնների կողմից տրամադրած խորհրդատվական, խաղային թերապիայի, արթ-թերապիայի, մեդիա գրագիտության, մասնագիտական կողմնորոշման խմբակային թերապիայի և այլ ստեղծագործական խմբակների ծառայությունները երեխաների համար ստեղծել են ապահով և աջակցող միջավայր, ուր յուրաքանչյուր տարի հարյուրավոր երեխաներ զարգացրել են իրենց կյանքի կարևորագույն հմտությունները, ձեռք են բերել ընկերներ և աջակիցներ, բարձրացել է նրանց ինքնագնահատականն ու խմբային պատկանելիության զգացումը։ Արդյունքում, շատ ընտանիքներում հաղթահարվեցին սոցիալ-հոգեբանական ծանր վիճակը, մեծ թվով ընտանիքներ հաղթահարեցին իրենց ծայրահեղ աղքատությունը և երեխաները աստիճանաբար  հաղթահարեցին իրենց սոցիալական մեկուսացումն ու անտեսվածությունը և լավագույնս ներառվեցին համայնքային կյանքին։