
Ընտանեկան միջավայր և ծառայություններ համայնքներում Հայաստանի երեխաների համար
Ժամանակաշրջան՝ 2018-2022 թթ
Ֆինանսավորվումը ԵՄ-ի կողմից
Գտնվելու վայրը՝ Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր
Ծրագիրը աջակցեց Համընդհանուր ներառական համակարգի ներդրմանը Հայաստանի երեք մարզերում՝ Շիրակում, Գեղարքունիքում և Կոտայքում: Ընդհանուր առմամբ 401 հիմնական դպրոցների 3107 ուսուցիչներ վերապատրաստվեցին ներառական ուսուցման և ուսումնառության տարբեր ռազմավարությունների կիրառման հարցերով։ Ծրագիրն աջակցեց նաև այդ մարզերում չորս հատուկ դպրոցների վերակազմակերպմանը կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների, որի արդյունքում հատուկ գիշերօթիկ դպրոցների հաշմանդամություն ունեցող երեխաները վերադարձան իրենց ընտանիքներ, ներառվեցին իրենց համայնքների հանրակրթական դպրոցներում: Ընդհանուր առմամբ, այս երեք մարզերում ծրագիրը խթանեց կրթության կազմակերպման գործընթացի ներառականությունը՝ օգուտ բերելով և՛ սովորողներին, և՛ նրանց ընտանիքներին: