
Raised:
$0Goal:
$36,000.00«ՆՎԻՐԻՐ ՀՈՒՅՍ, ՓՈԽԻՐ ԿՅԱՆՔԵՐ». ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մեր նպատակն է ապահովել Տավուշի Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան խոշորացված համայնքներիի հաշմանդամություն ունեցող 300 երեխաների տրամադրվող վերականգնողական ծառայությունների շարունակականությունը։
Երեխաներն ունեն ֆիզիկական, լոգոպեդական, խոսքի զարգացման, հոգեսոցիալական և աշխատանքային թերապիաների կարիք՝ զարգացնելու իրենց ֆիզիկական, հուզական, հոգեկան և վարքային ֆունկցիաներն ու սոցիալական կյանքի հմտությունները։
Ձեր աջակցությունը թույլ կտա նրանց հաղթահարել մեկուսացումը, լիարժեք ներգրավվել համայնքային կյանքում, բարձրացնել ինքնագնահատականը և զգալ, որ իրենք էլ այս հասարակության լիարժեք անդամներ են։
Այն, ինչ մեզ համար սովորական է, նրանց համար մեծ ձեռքբերում է։ Յուրաքանչյուր նվիրատվություն կարող է փոխել մի երեխայի կյանքը։
Տարեկան որքա”ն գումար է անհրաժեշտ ապահովելու «Հույսի Կամուրջ» վերականգնողական ծառայությունների շարունակականությունը Տավուշի մարզում
Մեր նպատակն է հավաքել 14,400,000 ՀՀ դրամ, որը կապահովի մեր վերականգնողական ծառայությունների անխափան տրամադրումը 2025 թվականի հունիսից մինչև 2026 թվականի հունիս ամիսը։
Ձեր աջակցությունը հնարավորություն կտա 329 երեխաների ստանալու կենսական նշանակության վերականգնողական թերապիաներ, որոնք կնպաստեն նրանց զարգացմանը և ինքնուրույնությանը։
Ձեր նվիրատվությունը երեխաների կյանքում փոփոխություն կբերի․
Նվիրելով 4,000 ՀՀ դրամ․ դուք հնարավորություն կտաք 1 երեխայի 1 մեկ ամիս շարունակ ստանալ ֆիզիոթերապիայի, լոգոպեդիայի, աշխատանքային թերապիայի և արվեստի թերապիայի ծառայություններ։
👉🏻 Երեխաները կսովորեն ավելի լավ տեղաշարժվել ու քայլել, ավելի լավ արտաբերել բառերը,
զարգացնել ինքնասպասարկման հմտություններն ու սոցիալական շփման կարողությունները։
Նվիրելով 48,000 ՀՀ դրամ․ հնարավորություն կտաք 1 երեխայի 12 ամիս շարունակ ստանալու վերականգնողական ծառայություններ։
👉🏻 Երկու ամսվա ինտենսիվ թերապիան զգալիորեն կբարելավի նրանց շարժունակությունը, հաղորդակցման հմտությունները և ընդհանուր զարգացման մակարդակը։
Նվիրելով 1,200,000 ՀՀ դրամ․ հնարավորություն կտաք 300 երեխայի 1 ամիս շարունակ մասնակցելու վերականգնողական ծրագրերին։
👉🏻 Երեխաները կզարգացնեն ինքնուրույնության հմտությունները, կկարողանան հաղթահարել շարժման սահմանափակումները, իսկ նրանց ընտանիքները կստանան անհրաժեշտ գիտելիքներ՝ շարունակելու աջակցությունն անգամ տանը։
Նվիրելով 14,400,000 ՀՀ դրամ․ հնարավորություն կտաք 300 երեխայի 12 ամիս շարունակ ստանալ ֆիզիոթերապիա, լոգոպեդիա, աշխատանքային թերապիա, արվեստի թերապիա, հոգեբանական աջակցություն և սոցիալական ներառման ծրագրեր։
👉🏻 Երեխաները կունենան երկարաժամկետ բարելավում, կմասնակցեն դասերին, կմիանան հասակակիցներին խաղի ժամանակ, իսկ նրանց ծնողները կտեսնեն իրենց երեխաների առաջընթացը, նրանց հոգին կլցվի հույսով և ուրախությամբ։
Ձեր նվիրած ցանկացած չափի գումար մեզ կմոտեցնի մեր նպատակի իրականացմանը՝ ապահովելով երեխաների շարունակական վերականգնողական ծառայությունները։
Ինչո՞ւ է ձեր աջակցությունը կենսական
✅ Ձեր աջակցությամբ նրանք կարող են հաղթահարել իրենց դժվարությունները, ձեռք բերել անկախություն և վստահություն կյանքի հանդեպ։
✅ Ձեր նվիրատվությունը նրանց հավասար հնարավորություն է տալիս ապրել, սովորել, խաղալ և մեծանալ իրենց հասակակիցների հետ միասին մեր համայնքում։
ՆՎԻՐԻ՛Ր ՀՈՒՅՍ, ՓՈԽԻ՛Ր ԿՅԱՆՔԵՐ