Personal Info

Donation Total: $10.00

Հզորացնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության շարժումը Հայաստանում՝ լսելի դարձնելով նրանց ձայնը պետական կառավարման բոլոր մակարդակներում և հասարակության մեջ

Ծրագիրն իրականացվել է 2013-2016 թվականներին՝ CISU դանիական քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպության ֆինանսական օժանդակությամբ և դանիական «Առաքելություն Արևելք» միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ: Ծրագիրն ուժեղացրեց Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների կարողությունները՝ ազդելու հաշմանդամության ոլորտի պետական քաղաքականության վրա, որպեսզի իրավական դաշտն ու  երկրի զարգացման ծրագրերը հաշմանդամությունը ներառեն որպես մարդու իրավունքների հիմնահարց և խթանեն հաշմանդամություն ունեցող անձանց համար կրթություն ստանալու, աշխատելու և համայնքում անկախ և արժանապատիվ կյանքով ապրելու հավասար հնարավորություններ և պայմաններ։ Ծրագրի շրջանակում ստեղծվեցին հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների և հաշմանդամություն ունեցող երիտասարդների շահերի պաշտպանության ակտիվ խմբեր, որոնք հզորացան այնքան, որ ծրագրի աջակցությամբ հիմնադրեցին իրենց հասարակական կազմակերպությունները՝ «Լռության ձայն» և «Մենք կարող ենք» ՀԿ-ները Երևանում  և «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» և «Սպիտակ բազե» ՀԿ-ները Լոռու մարզում։ Ծրագիրը շարունակեց իր աջակցությունը տրամադրել նորաստեղծ կազմակերպություններին՝ յուրաքանչյուր կազմակերպության համար վարձակալելով գրասենյակային տարածքներ, որոնք վերանորոգվեցին, համալվեցին անհրաժեշտ կահույքով, համակարգիչներով և այլ սարքավորումներով։ Ծրագիրը աջակցեց կազմակերպություններին զարգացնելու կառավարման և ֆոնդհայթայթման իրենց կարողությունները, ֆինանսական օժանդակություն տրամադրեց աշխատավարձերի և ընթացիկ ծախսերի համար։ Բոլոր ՀԿ-ներն այսօր հաշմանդամության ոլորտում գործող ակտիվ կազմակերպություններ են։