Աջակցելով այսօր՝ ապահովել կայուն ապագա հաշմանդամություն ունեցող երեխաների համար
«Հույսի կամուրջը» սոցիալ հոգեբանական և ֆիզիկական վերականգնողական ծառայություններ է մատուցում ՀՀ Տավուշի հաշմանդամություն և այլ սոցիալհոգեբանական դժվարություններ ունեցող 529 երեխաների՝ աջակցելու նրանց սոցիալական ներառմանը` հնարավորություն տալով նրանց կրթություն ստանալ, սովորել նոր հմտություններ և ապրել անկախ և արժանապատիվ կյանքով:
Ծրագրի խնդիրներն են.
- Հաշմանդամություն ունեցող երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգեսոցիալական կարողությունների բարելավում։
- Աջակցել երեխաների ընտանիքներին բարելավելու իրենց գիտելիքները իրենց երեխաների վերականգնման, սոցիալական հմտությունների զարգացման և դաստիարակության հարցերի վերաբերյալ և քաջալերել նրանց խելամիտ մասնակցությունը իրենց երեխաների սոցիալ հոգեբանական վերականգնման գործընթացին:
- Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների նկատմամբ համայնքներում դրական վերաբերմունքի խթանում, սոցիալական ներառման և համայնքի մասնակցության խրախուսում:
Այս նպատակներին հասնելով երեխաների համար կապահովվի ավելի լուսավոր և կայուն ապագայով՝ հնարավորություն տալով նրանց սովորել, աշխատել և վարել անկախ ու արժանապատիվ կյանք:
Գործողություններ.
- Ֆիզիկական թերապիա. մշակել և իրականացնել վարժություններ, որոնք կխթանեն հենաշարժական հմտությունների բարելավմանը։
- Օկուպացիոն թերապիա. Անհատական վերականգնողական պլանների մշակում և իրականացում՝ բարելավելու նուրբ շարժողական և մասնագիտական հմտություններն ու ինքնասպասարկումը, որոնք կհեշտացնեն առօրյա կյանքի անկախությունը, կենցաղավարությունը և դպրոցական առաջադրանքների կատարումը։
- Խոսքի թերապիա. անհատական կամ խմբակային ծառայությունների տրամադրում՝ բարելավելու համար հոդաբաշխ և սահուն խոսքը, հաղորդակցման հմտությունները:
- Արվեստի թերապիայի խմբակների կազմակերում՝ նկարչություն, խեցեգործություն, դրամա, պար, երաժշտություն։
- Իրավաբանական խորհրդատվություն՝ ծնողներին և խնամակալներին իրավաբանական խորհրդատվության տրամադրում հաշմանդամության իրավունքների, կրթության ոլորտի օրենքների և հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների վերաբերյալ։
- Ամառային ճամբար՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ամառային ճամբարի կազմակերպում։ Տարբեր միջոցառումների պլանավորում և իրականացում, ինչպիսիք են սպորտը, արվեստը, բացօթյա արշավները, հանգստի և ժամանցի ։ Աջակցող և ներառական միջավայրի ապահովում, որը կնպաստի հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների միջև ընկերության ձևավորմանը, նրանց մոտ կձևավորի խմբային պատկանելության զգացումը։
- Խորհրդատվական ծառայությունների տրամադրում հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքներին։
- Իրազեկության բարձրացման միջոցառումներ համայնքներում և դպրոցներում։
Ծրագրի բյուջեի 45%-ը ֆինանսավորված է ETL — Erik Thunes Legat հիմնադրամի կողմից, Առաքելություն Արևելք կազմակերպության գործընկերությամբ: