
Առողջ սկիզբ. աջակցություն հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների իրացմանը Հայաստանում
Ծրագիրն իրականացվել է 2006-2015 թվականներին 3 փուլով՝ DANIDA-ի ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի գլխավոր գործընկերն էր «Առաքելություն Արևելք» դանիական միջազգային կազմակերպությունը։ Ծրագիրն իրականացվել է ««Արաբկիր» երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի» հետ համատեղ։ Այն իրականացվեց Հայաստանի երեք մարզերում՝ Արմավիր (1-ին փուլ), Գեղարքունիք (2-րդ փուլ) և Տավուշ (3-րդ փուլ): Ծրագիրը մշակեց և փորձարկեց հաշմանդամություն ունեցող երեխաների վաղ հայտնաբերման և միջամտության ու սոցիալական ներառման ընդօրինակելի մոդելներ։ Մարզերի բոլոր գյուղական համայնքներում ստեղծվեցին «Ընտանիքների և երեխաների աջակցության» կենտրոններ, «Համայնքային աջակցության ակտիվ խմբեր», «Ծնողները ծնողներին» փոխօգնության խմբեր, իսկ Արմավիր, Գավառ և Իջևան քաղաքներում՝ ««Արաբկիր» երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի» վերականգնողական կենտրոններ։ Ծրագրի շրջանակներում ստեղծվել և հզորացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը»՝ միավորելով 23 հաշմանդամություն ունեցող անձանց և կամ նրանց հարցերով զբաղվող կազմակերպությունների (https://twitter.com/DAC_ARMENIA;https://www.ecoi.net/en/document/1112386.html)։