
Ներառական զարգացումներ հանուն արդար և հաշվետու հասարակության
Ծրագիրն իրականացվել է 2019-2021 թվականներին Դանիայում DMCCD-ի ֆինանսական աջակցությամբ և դանիական «Առաքելություն Արևելք» միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ։ Ծրագիրը հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություններին հզորացրել է պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները՝ մատչելի և հասանելի ծառայությունների ապահովման համատեքստում և ստիպելու որոշում կայացնողներին, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքները պաշտպանված լինեն ոչ թե առանձին և հատուկ ծրագրերով, այլ՝ տարբեր ոլորտների զարգաման ռազմավարություններով և ծրագրերով՝ հետևելով ներառականության և մարդու իրավուքների վրա հիմնված մոտեցումներին ու սկզբունքներին։