
Ներառական կրթության որակի բարելավում Երևանի 44 դպրոցներում
ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ 2014 թվականին վերապատրաստման ռեսուրսներ են տրամադրվել Երևանի 44 հիմնական դպրոցների (թիվ 6, 11, 17, 20, 21, 27, 33, 37, 48, 59, 60, 68, 76, 78, 79, 82, 84, 85, 88, 95, 100, 120, 122, 125, 126, 129, 135, 138, 143, 150, 153, 160, 162. 186, 92, 196, 197, 200 դպրոցներ)։ Վերապատրաստվել են դպրոցների մանկավարժները կրթության կազմակերպման ներառական և երեխակենտրոն մեթոդների կիրառման թեմաներով, դպրոցները ստացել են անհրաժեշտ ռեսուրսներ՝ բարելավելու իրենց կարողությունները՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին հիմնական կրթական ծրագրերին հավասար հասանելիություն ապահովելու համար՝ «Կրթություն բոլորի համար» միջազգային չափանիշներին համապատասխան: Բոլոր 44 դպրոցները համալրվել են ուսումնական նյութերով և պարագաներով, հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին հնարավորություն է տրվել զարգացնելու իրենց կարողությունները՝ իրենց երեխաների կրթությանը խելամիտ մասնակցություն ունենալու համար։